вторник, 30 апреля 2013 г.

Մինչև 1908 թվականը


1877 թվականին սկսվեց Ռուս-թուրքական հերթական պատերազմը, որի արդյունքը եղավ Սան-Ստեֆանոյի պայմանագիրը: Ըստ այդմ, հայաբնակ Կարսի վիլայեթը անցնում էր Ռուսաստանին, իսկ Թուրքիան պարտավորվում էր հայերով բնակեցված տարածքներում կատարել տնտեսական բարեփոխումներ: Սա հայերի համար հիանալի տարբերակ էր: Սակայն արևմտաեվրոպական պետությունները, մտահոգվելով Ռուսաստանի հաջողությունների մասին, հակամարտող կողմերին հրավիրեցին նոր բանակցությունների, արդեն Բեռլինում: Այնտեղ Հայաստանի բարեփոխումների ծրագրի իրականացումը հանձնարարվեց բացառապես Թուրքիային: Փոխարենը առաջացավ Հայկական հարցը։ Հայկական հարցը ենթադրում էր եվրոպական պետությունների աջակցությունը հայերին և հետևաբար հայերի վիճակի բարելավումը: Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, այն ունեցավ հակառակ ազդեցությունը: Եվրոպական դիվանագիտությունը Հայկական հարցը սկսեց օգտագործել որպես Թուրքիային ճնշելու գործիք: Եվ թուրքական կառավարությունը որդեգրեց պայքարի նոր ձև... Նրանք Հայկական հարցը վերացնելու համար ընտրեցին ամենաանմարդկային տարբերակը` վերացնել հայ ժողովրդին երկրի երեսից: Այդ նպատակով ստեղծվեցին համիդիե կոչվող ավազակային խմբեր, որոնց հանձնարարված էր ասպատակել հայկական հողերը: Խստացվեց հայահալած քաղաքականությունը: Այս քաղաքականության անմիջական կրողը դարձավ սուլթան Աբդուլ Համիդ II-ը: Նրա նախաձեռնությամբ 1895-1896թթ. սկսվեցին հայերի առաջին զանգվածային ջարդերը: Դրանք տեղի ունեցան Թուրքահայաստանի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում: Ջարդերին զոհ գնաց մոտ 300 000 հայ: Մոտավորապես նույնքան հայեր էլ հարկադրված գաղթեցին իրենց հայրենիքից՝ 100 000-ը Ռուսաստան, իսկ 200 000-ը Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներ։ Պահպանվել են փաստեր և վկայություններ նաև շուրջ 200 000 հայերի բռնի մահմեդականացման մասին։ Այս իրադարձությունների մասին Էրզրումում Անգլիայի հյուպաթոս Քլիֆորդ Լլոյդը ասել է. Սուլթանի հայ հպատակները տառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը



Если понравилась статья, поделитесь с друзьями.

0 коммент.:

Отправить комментарий