вторник, 30 апреля 2013 г.

1908-1914 թվականները


1908 թվականին երիտթուրքերը Թուրքիայում կատարեցին հեղաշրջում, որին իրենց աջակցությունը ցույց տվեցին նաև հայկական կուսակցությունները։ Սակայն այդ ժամանակ թուրքական քաղաքականության մեջ արմատավորվեց պանթուրքիզմի գաղափարախոսությունը։ Այն ենթադրում էր բոլոր թուրքալեզու ազգերի միավորումը մեկ պետության մեջ և ճանապարհին ընկած այլ ազգերի բնաջնջումը։ 1909 թվականի ապրիլի 1-ից 14-ը տեղի ունեցավ երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածը։ Եղեռնը կատարվեց Ադանայի վիլայեթում և խլեց մոտ 30 000 հայերի կյանք։ Ադանայի կոտորածից հետո հայերի հալածանքներն է՛լ ավելի սաստկացան։ 1911 թ. հոկտեմբերին երիտթուրքերը ժողով գումարեցին, որտեղ որոշվեց. «Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օտտոմանացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքիուժով»։Այդպես ողջ Օսմանյան կայսրությունը պատրաստվեց հայերին վերջնական հարված տալու։ Հայերի բնաջնջման գործն իրենց ձեռքը վերցրին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Բեհաեդդին շաքիր բեյը և այլք։



Если понравилась статья, поделитесь с друзьями.

0 коммент.:

Отправить комментарий